Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Միհրան Հակոբյանը և Սամվել Ֆարմանյանը ՀՀԿ-ին իրենց անդամակցությունը դադարեցնելու մասին դիմում են ներկայացրել

Միհրան Հակոբյանը և Սամվել Ֆարմանյանը ՀՀԿ-ին իրենց անդամակցությունը դադարեցնելու մասին դիմում են ներկայացրել
10.01.2019 | 11:24

«Քառյակ մեդիա» ՓԲԸ համահիմնադիրներ, ԱԺ նախկին պատգամավորներ Միհրան Հակոբյանը և Սամվել Ֆարմանյանը հունվարի 8-ին դիմում են ներկայացրել իրենց անդամակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցությանը դադարեցնելու մասին:


Tert.am-ի հետ զրույցում Հակոբյանը և Ֆարմանյանը հաստատեցին տեղեկությունը։

Հիշեցնենք, որ նույն օրը Միհրան Հակոբյանը, Սամվել Ֆարմանյանը, Արման Սաղաթելյանը և Կարեն Բեքարյանը հիմնադրել են «Քառյակ մեդիա» ընկերությունը, որը ձեռք է բերել «Թերթ Էյ Էմ» ՍՊԸ-ն, «Արմնյուզ» ՓԲԸ-ն, «Ռադիո 107 ՖՄ» ՍՊԸ-ն, որոնք հանդես են գալիս համապատասխանաբար «Թերթ.am», «Արմնյուզ», «Լավ Ռադիո» ապրանքանիշերի ներքո:

Հավելենք, որ «Քառյակ մեդիա» ՓԲԸ-ի մյուս երկու համահիմնադիրները՝ Արման Սաղաթելյանը և Կարեն Բեքարյանը, լինելով ԱԺ «ՀՀԿ» խմբակցության անդամ, կուսակցական չեն եղել։

Դիտվել է՝ 2307

Մեկնաբանություններ